Իսրայելը հարվածել է Իրանին։ Թեհրանում պայթյուններ են գրանցվել։ Իսրայելն Իրանի դեմ իր գործողությանը տվել է «Առյուծի մռնչոց» անվանումը, հայտնում է Times of Israel-ը:
Իսրայելում արտակարգ վիճակ են հայտարարել՝ Իրանից ակնկալվող պատասխան հարվածի ֆոնին. փակվել են դպրոցները, արգելվել հավաքները, մարդկանց հորդորել են մնալ տներում։ Իսրայելը փակել է իր օդային տարածքը:
«12-րդ ալիքի» տեղեկություններով՝ Իրանի տարածքում այսօրվա հարվածները թիրախավորել են նախարարների և զինվորական հրամանատարների տները, Պաշտպանության նախարարության և հետախուզության օբյեկտները, ինչպես նաև նախագահական նստավայրը:

