Փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր և Թառաթումբ բնակավայրերում և միջնակարգ դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

