🎦Իրանում Սուրեն Պապիկյանին դիմավորել են հանդիսավոր արարողությամբ

Փետրվարի 24-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Այդ մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆեյսբուքի էջից:

«Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը»,- նշված է գրառման մեջ:

Հ Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ին պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print