Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում փետրվարի փետրվարի 24-ին, 25-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի կեսօրից հետո, 27-28-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փերվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print