Հնդկաստանի Ջհարքհանդ նահանգում կործանվել է Redbird Airways ավիաընկերությանը պատկանող Beechcraft C90 տեսակի բժշկական ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր յոթ անձինք։ Այս մասին հաղորդում է The Hindu պարբերականը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGCA) հայտնել է, որ օդանավը փետրվարի 23-ին մեկնել էր Ռանչի քաղաքից դեպի Դելի։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ ինքնաթիռը կործանվել է Ջհարքհանդի Չատրա շրջանի Կասարիա պանչայաթ բնակավայրի տարածքում։ Օդանավում գտնվել են երկու օդաչու և հինգ ուղևոր։
Օդանավը Դելի էր տեղափոխում միջին տարիքի տղամարդու, որը ստացել էր ծանր այրվածքներ։
Զոհվածների թվում են երկու օդաչուները, երկու բուժաշխատողներ, հիվանդը և նրան ուղեկցող երկու անձինք։

