Երեւանում օդը կրկին աղտոտված է

Փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակը մտահոգիչ է։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

. Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

. Շենգավիթում` փետրվարի 11-ին և 15-16-ը,

. Արաբկիրում՝ փետրվարի 14-ին,

. Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ինչ վերաբերում է հայաստանյան քաղաքներին, ապա  փետրվարի 7-13-ն ընկած հատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

.Վանաձոր քաղաքում՝

Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 8-ին,

Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,

Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

.Հրազդան քաղաքում՝ փետրվարի 7-9-ը,

.Արարատ քաղաքում՝ փետրվարի 7-ին, 11-ին և 13-ին,

.Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print