2025-ին Սյունիքի մարզից ուսուցիչների կամավոր ատեստավորմանը դիմել է 592 մանկավարժ, մասնակցել՝ 512-ը, նրանցից 60 տոկոս և ավելի շեմը հաղթահարել է 353 հոգի։ 159 ուսուցչի չի հաջողվել վաստակել համապատասխան միավորներ։ Մարզում 3 ուսուցիչ ատեստավորումը հաղթահարել է 100 տոկոս արդյունքով։ Դրույքաչափի փոփոխության ու հավելավճարի հնարավորության շնորհիվ մարզում ավելացված աշխատավարձ է ստանում 559 հոգի։




