ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է 2026թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքները։
Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 454 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է շուրջ 171․1 մլն դրամ։ Արձանագրված խախտումներից 9 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1 մլն դրամ և ավելի տուգանք՝ շուրջ 51 մլն դրամի չափով:
Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 60 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 43 մլն դրամ։ Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 14 հարկ վճարող տուգանվել է 28.5 մլն դրամով:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 18 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 6.6 մլն դրամի չափով տուգանք:

