Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆեյել Գրոսիի հետ միջուկային բանակցությունների համար։ Այս մասին նախարարը գրել է X-ի իր էջում։

«Այսօր մեր միջուկային փորձագետների հետ ես կհանդիպեմ Ռաֆայել Գրոսիի (ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն) հետ՝ քննարկելու ճշգրիտ տեխնիկական հարցեր: Ես նաև կհանդիպեմ Բադր Ալ Բուսաիդիի (Օմանի արտաքին գործերի նախարար) հետ՝ երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական ​​խորհրդակցությունների մեկնարկից առաջ: Ես Ժնև եմ եկել արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու իրական նախաձեռնություններով: Ինչ չկա օրակարգում. ենթարկվել սպառնալիքներին»,- գրել է Արաղչին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print