Մագնուս Կարլսենը դարձավ աշխարհի չեմպիոն

2026 թվականի փետրվարի 13-ից 15-ը Գերմանիայի Վեյսենհաուս քաղաքում անցկացվեց Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Արդյունքում չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը, ով կիսաեզրափակչում 2.5:1.5 հաշվով հաղթեց Ֆաբիանո Կարուանային:

Եզրափակիչ աղյուսակը ունեցավ հետևյալ տեսքը՝
Մագնուս Կարլսեն
Ֆաբիանո Կարուանա
Նոդիրբեկ Աբդուսատորով
Վինսենտ Կեյմեր
Հանս Մոկե Նիման
Արջուն Էրիգաիսի
Լևոն Արոնյան
Ժավոխիր Սինդարով

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print