Վերջերս մամուլում լուրեր էին տարածվում այն մասին, որ Սյունիքում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսը կփոխվի։ Այս առիթով գործող հյուպատոսը հարցազրույց է տվել «Սյունիք» հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով իրավիճակն ու մանրամասներ հայտնելով շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ։
«Բնակաբար ամեն դիվանագետ իր պաշտոնավարման ժամկետն ունի: Ես շատ երկրներում եմ աշխատել, բայց ինձ համար դժվար կլինի հեռանալ, կկարոտեմ Հայաստանի ժողովրդին: Ամենայն անկեղծությամբ եմ ասում: Երբ ավարտվի գործուղումս, հուսամ մեր արտաքին գործերի նախարարությունում կկարողանամ այնպիսի պաշտոն զբաղեցնել, որը կառնչվի Հայաստանի հետ: Սյունիքի մարդկանց հետ կապված շատ լավ հուշերով եմ այստեղից գնալու: Առայժմ դեռ ոչինչ պարզ չէ ժամկետների ու նոր հյուպատոսի նշանակման հետ կապված, ինձ հստակ դեռ չեն ասել, երբ տեղեկացնեն, բնակաբար պետք է թողնեմ պաշտոնս»- ասել է հյուպատոսը։







