Ավտովթար՝ Սյունիքի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print