Ջեյ Դի Վենսը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ ժամանել է Երևան։ 

Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Բաղրամյան 26-ում, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։

Օդանավակայանում Ջեյ Դի Վենսին դիմավորեցին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլ պաշտոնյաներ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print