Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը կդադարեցվի

ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի, փոխարենը կգործի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն։ Որոշումը կայացվեց Կառավարության փետրվարի 5-ի նիստի ընթացքում։

Առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող ՊՆ զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print