Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան եւ Քաջարան-Մեղրի ճանապարհները փակ են կցորդիչով մեքենաների համար

Փետրվարի 5-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կրառմամբ։

Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print