Սյունիքի 55 բնակավայրի ջրամատակարարման ցանցը կարդիականացվի. ստորագրվել է հուշագիր

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության,  Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում կնքվել է Խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագիր, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Հուշագրի շրջանակում ստացված տեխնիկական աջակցությունով նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզից նախապես ինդիկատիվ ընտրված մոտ  55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի բնակավայրերի ջրամատակարարման սխեմաներ՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print