Փետրվարի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
Հնչել են Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը

