ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով՝ իրականացնելով հետևյալ գործառույթները․
- տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար,
- տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին,
- ստանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն,
- կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ,
- ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ,
- համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։
Այն գործատուներին, որոնք աշխատակիցների կարիք ունեն, խնդրում ենք գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.amհարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։
Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են։

