Իրանի, Չինաստանի եւ ՌԴ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Տեղեկանում է Mehr-ը։

Tasnim տեղեկատվական գործակալության հաղորդմամբ էլ՝ այս ամսվա վերջին Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում տեղի կունենան «Ծովային անվտանգության գոտի» ութերորդ համատեղ զորավարժությունները։

Զորավարժություններին կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի, ինչպես նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print