Անգլերենի միասնական քննությանը 2-րդ և 4-րդ թեստերում հայտնաբերվել է տպագրական սխալ։
ԳԹԿ-ից պարզաբանում են՝ սխալը հայտնաբերելուց անմիջապես հետո թեստերը ուղղվել և նորից բաժանվել են դիմորդներին։ Նրանց տրվել է լրացուցիչ 30-45 րոպե ժամանակ՝ ստուգատեսը անցնելու համար։ Եվս մեկ անգամ քննություն կազմակերպելու անհրաժեշտություն չկա։
«Նման ծավալի թեստերի տպագրություն վերջերս չենք ունեցել, 7000-ից ավելի դիմորդ անգլերենից քննություն է հանձնում։ Այս սեղմ ժամկետում թեստերի տպագրության հետ կապված խնդիրը անխուսափելի չեղավ»,-syunik.tv-ի հետ զրույցում նշեց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

