ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Առաջին ալիքի եթերում հայտնել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ վավերացումից հետո այլեւս իրենք առաքելություն չեն իրականացնի սահմանին։
«Այն, ինչ մենք հիմա անում ենք, կոչվում է անվտանագային իրավիճակի իրազեկվածության վերակարգ։ Մենք գիտենք, որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլեւս չի լինի, մեր կարիքը չի լինի սահմանին, սակայն մենք շարունակելու ենք այցելել սահմանամերձ համայնքներ։ Կա փոխհամաձայնություն, որ շարունակենք մեր աշխատանքը, այցելություններ կատարենք սահմանամերձ համայնքներ»։

