Մշակվել են Բաղաբերդի նորոգման, վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը․ Դավիթ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում Բաղաբերդ ամրոցի հետ կակված նորությամբ է կիսվել։ Սյունեցի պատգամավորը գրել է, որ մշակվել են Սյունիքի մարզի Բաղաբերդ ամրոցի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը։ Նախապես իրականացվել են նաև հնագիտական պեղումներ:

«Աշխատանքները կմեկնարկեն համապատասխան փորձաքննություններից հետո»,- գրել է Դավիթ Դանիելյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print