Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են բացահայտել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները դեկտեմբերի 11-ի գիշերը՝ ժամը 1:15-ին, Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print