Հանրապետության մի շարք հատվածներում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Արարատի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print