Արտակարգ ու առեղծվածային դեպք՝ Սյունիքի մարզում

Դեկտեմբերի 2-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղի 13-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են կայանված «Hyundai Elantra»-ում բռնկված հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Արդեն տեղում 31-ամյա Հայկ Զ-ն պարեկներին և հրշեջներին հայտնել է, որ ժամը 03։00-ի սահմաններւոմ իրեն անհայտ հանգամանքներում հրդեհվել է իրեն պատկանող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, որը ամբողջությամբ այրվել է, ինչի համար իրեն պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս։

Հայկ Զ․-ն հայտնել է, նաև որ իր ավտոմեքենայի հրդեհվելու արդյունքում հրդեհվել է նաև իր ավտոմեքենայի կողքին կայանված համագյուղացի 31-ամյա Դավիթ Բ․-ին պատկանող «Mercedes»-ը, ում նույնպես պատճառվել է  նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում գույքը ոչնչացնելը կամ վնասելը հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները և հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print