ՀՀ–ում պայմանագրային զինծառայողներ են պայթել ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Գեղարքունիքի մարզում 2 զինծառայող է պայթել ականի վրա. նրանք ստացել են մարմնական վնասվածքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ–ից հաստատեցին այս լուրը` հավելելով, որ դեպքը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ չի եղել։

Դեպքի հանգամանքները նույնպես, ըստ ՊՆ–ի, կապ չեն ունեցել ծառայության հետ։

«Պայմանագրային զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեցին ՊՆ-ից։

Գերատեսչությունից վստահեցրին, որ մնացած հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում։

Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը եղել է Վարդենիսում նոյեմբերի 24–ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print