Սիրիայում մոտ 20 հազար հայ է ապրում, այդ երկրում կատարվող ամեն ինչ ուղղակիորեն ազդում է նաև մեր հայրենակիցների վրա: Հայաստանում անհանգստանում են ամեն անգամ, երբ լուրեր են տարածվում հայկական թաղամասերում կրակոցների մասին: Վերջին սրացումը 2 օր առաջ էր, երբ մի ամբողջ ընտանիքի դաժան սպանությունը հանգեցրել էր խժդժությունների: Արևելագետ Արմեն Պետրոսյանի խոսքով` հայերի շրջանում զոհեր չեն եղել:







