Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ավշար գյուղի 40-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։
Նոյեմբերի 26-ին Ավշար մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 40-ամյա տղամարդու տանը կից շինությունում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի մոտ 175 գրամ զանգված:
Ավշարի բնակիչ 40-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
40-ամյա տղամարդու տանը կից շինությունում քրեական ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել
Home - ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ - 40-ամյա տղամարդու տանը կից շինությունում քրեական ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

