Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին հինգ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում գործող մաքսային կանոնակարգերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Այլ մանրամասներ չեն նշվում։

