«Հյուսիս- հարավ» ծրագրի շրջանակում այնամասշտաբ ծառատունկ է իրականացվում Մեղրի համայնքի Արևիկ բնակավայրի 1,5 հա տարածքում: 7500 պտղատու և դեկորատիվ ծառեր առաջիկա տարիներին վեր կխոյանան ճամփեզրին գտնվող ամայի հողակտորում: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամն է նախաձեռնել երեք փուլից բաղկացած մեծածավալ ծառատունկը, որի մեկնարկն արդեն իսկ տրված է:







