Հայաստանում և Վրաստանում առանց թույլտվության բնակվող անձինք հետ կընդունվեն

Կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց Հայաստանի և Վրաստանի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին որոշումը։ 

Այս որոշումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու պետությունների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ՝ երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման   հարցերում, ինչպես նաև իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար։ Որոշումը կնպաստի միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության   զարգացմանը: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print