Մի փուլ ենք մտել, որտեղ «Հյուսիս–Հարավ» նախագիծը ստանում է միս ու արյուն. Նիկոլ Փաշինյան

Ուրախ եմ արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է իրագործման փուլ։ Այս մասին, նոյեմբերի 14–ին, Երևանում «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, ես հասկանում եմ նաև, որ այս համատեքստում  առանձնահատուկ ուադրության կենտրոնում է «Թրամփի ուղի»  նախագծի ավելի լայն համատեքստը ավելի կարևոր է։ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առումով մենք արդեն մի փուլ ենք մտել, որտեղ «Հյուսիս–Հարավ» նախագիծը ստանում է միս ու արյուն։ Այս տարի արդեն կբացենք Գյումրիից Երևան հատվածը, որը հիմա գործնականում պատրաստ է, ուղղակի կահավորման աշխտանքներ պետք է արվեն։ Նաև Ագարակ–Քաջարան հատվածն է կառուցվում շատ արագ տեմպերով։ Ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան–Քաջարան հատվածի  կառուցման ուղղությամբ, և նաև առանձնահատուկ ուշադրության ներքո է Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ։

Այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում, որ տեղի է ունեցել մեկ այլ պատմական իրադարձություն. Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստան՝ ՌԴ–ից և Ղազախստանից։ Իհարկե, առայժմ Ադրբեջան–Վրաստան–Հայաստան երթուղով»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print