Որքան մեդալ են նվաճել հայաստանցի բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնություններում

Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում ավարտվել են բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունները։

Հայաստանի հավաքականները բարձր արդյունքներ են գրանցել՝ նվաճելով ընդհանուր առմամբ 39 մեդալ՝ 7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե։

Մ23 տարեկանների առաջնության տղաների պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել Մանվել Պետրոսյանը (63 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (71 կգ)։

Արծաթե մեդալներ են նվաճել Թումաս Թովմասյանը (48 կգ), Սուրեն Ռուբինյանը (54 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) և Ալիկ Հովհաննիսյանը (86 կգ)։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արեն Ասլամազյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (57 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Իշխան Հովսեփյանը (+92 կգ)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print