Ամերիկյան կողմը մինչև տարեվերջ աշխատանքային խմբեր կստեղծի Հայստանի և Ադրբեջանի հետ

Ամերիկա-ադրբեջանական ռազմավարական աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կանցնի աշխատանքի: Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունում նշել են, որ այս նախաձեռնությունն ուղղված է երկու երկրների միջև համագործակցության նոր փուլի հաստատմանը:

Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է նաև մինչև տարեվերջ ստեղծել առաջին աշխատանքային խմբեր Ադրբեջանի և Հայաստանի հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print