Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը մեկնարկել է Կապանից։ Ֆրանսիայից ժամանած հայտնի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը կապանցի երիտասարդների հետ անցկացրեց վարպետաց դասեր, հանդիպումների ընթացքում կիսվեց մասնագիտական փորձով։ Փառատոնն ամփոփվեց Կապանի դրամատիկական թատրոնում՝ «Դեմքեր» ստեղծագործության ընթերցմամբ։







