Արագածոտնի թեմի առաջնորդը 2 ամսով կալանավորվեց

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Միջնորդությունը քննարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում:

Քրեական վարույթի շրջանակներում 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Թեմի առաջնորդից զատ, կալանավորվել է նաև դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը:

Հիշեցնենք՝ որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print