Վայոց ձորում էլեկտրական շչակներ են գործարկվելու

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ և Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրերում և միջնակարգ դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։    

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print