Խաղաղության Նոբելյան մրցանակը ԱՄՆ նախագահին չի շնորհվել

2025թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին, հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։

Մրցանակը նրան շնորհվել է «ժողովրդավարության եւ վենեսուելացի ժողովրդի իրավունքների համար անխոնջ պայքարի, ինչպես նաեւ բռնապետությունից ժողովրդավարության արդար եւ խաղաղ անցման հասնելու իր նվիրվածության համար»,- հայտարարել է կոմիտեի ներկայացուցիչը։

57-ամյա Մաչադոն 2011-2014թթ․ եղել է Վենեսուելայի Ազգային ժողովի անդամ, մասնակցել 2012թ․ նախագահական ընտրություններին եւ դեմ է Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ ինքն է արժանի Խաղաղության մրցանակին՝ իր նոր պաշտոնավարման ընթացքում մի շարք պատերազմներ դադարեցնելու համար։

ԱՄՆ նախագահի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրել էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print