Բացօթյա համերգ՝ Ագարակ քաղաքի օրվա կապակցությամբ։ Տոնական համերգը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, ժամը՝ 19։00-ին։ Բեմում կլինեն Արամ MP3-ը եւ Hayat project-ը։
Օրը կամփոփվի շքեղ ու աննախադեպ հրավառությամբ։ Տոնական երեկոն նախաձեռնել են Մեղրիի համայնքապետարանը, գլխավոր հովանավոր՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ։

