ՖԻՖԱ-ն նախատեսում է փոփոխություններ կատարել 11 մետրանոց հարվածի կանոնակարգում

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն նախատեսում է փոփոխություններ կատարել 11 մետրանոց հարվածի կանոնակարգում, որոնք ուժի մեջ կմտնեն հաջորդ մրցաշրջանից։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ եթե դարպասապահը հետ է մղում 11 մետրանոց հարվածը, ապա կնշանակվի հարված դարպասից՝ անկախ գնդակի անդրադարձից։ Ներկայումս տեղեկություններ չկան այն մասին, թե ինչպես են կարգավորվելու այն իրավիճակները, երբ գնդակը դիպչում է դարպասի ուղղահայաց կամ հորիզոնական ձողերին։

Նշվում է, որ այս կանոնն ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի Միջազգային ֆուտբոլային ասոցիացիաների խորհրդի (IFAB) կողմից, որը միակ մարմինն է, որն իրավասու է փոփոխություններ կատարել ֆուտբոլի կանոններում։

Եթե տարեկան ժողովում 11 մետրանոց հարվածների կանոնակարգի փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը դրական արդյունք տա, նոր կանոնները կենթարկվեն գործնական փորձարկման՝ նախքան վերջնական ընդունումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print