Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը «Մեղրու սար» կոչվող հատվածում մոտ 200մ գլորվելով հայտնվել է ձորում

Այսօր սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում իրանական համարանիշերով դիզվառելիք տեղափոխող բեռնատարը «Մեղրու սար» կոչվող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր գլորվելով հայտնվել ձորում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացած վարորդի ինքնությունը։

Ավտոմեքենան էլ մի քանի պտույտ գլորվելու պատճառով մի քանի մասի է բաժանվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print