ՆԳՆ մարզային բոլոր ստորաբաժանումները արդեն ընդունում են բռնի տեղահանված արցախցիների քաղաքացիության դիմումներ

«Սեպտեմբերի 2–ի դրությամբ ունենք 16.000-ից ավելի դիմում, 11.259 անձ, ով ՀՀ նախագահի ստորագրությամբ ստացել է քաղաքացիություն և 5000-ից ավելի անչափահաս, որոնց ծնողները ձեռք են բերել քաղաքացիություն, անձնագրի փոփոխությամբ ստացել են քաղաքացիություն։ Նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներից արդեն շուրջ 16.000-ից ավելին ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց քաղաքացիության դիմումներին։

Ըստ նրա՝ մարզերում բոլոր ստորաբաժանումները արդեն ընդունում եմ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումներ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print