Հաջորդ զորակոչից  բոլոր զինկոմիսարիատներում ծանուցումները լինելու են էլեկտրոնային

«2020 թվականից անցել է 5 տարի, և արդեն, հաջորդ տարվանից, կներգրավվեն մարդիկ, որոնք վարժական հավաքներին 2 կամ 3 տարի չեն ներգրավվել»,- ԱԺ-ում ասաց պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով վարժական հավաքներին մարդկանց ներգրավվածությունից դժգոհություններին։ Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք չեն գնացել, գուցե ընկալվում է այնպես, որ չեն կանչել, բայց իրենց 2-րդ անգամ կանչել են։

«Դա նաև կարող է կապված լինել նրա հետ, որ մարդիկ կան՝ բուժհետազոտությունը անցել են, և իրենց առողջական վիճակը չի թույլատրում վարժական հավաքների ներգրավվել»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ հակառակ պատկերը ևս կա, երբ մարդիկ, որոնք ցանկանում էին մասնակցել, զինկոմիսարիատում իրենց չեն ներգրավել, քանի որ իրենք 1 տարի առաջ են եկել։

Փոխնախարարն ընդգծեց նաեւ, որ հաջորդ զորակոչից  բոլոր զինկոմիսարիատներում ծանուցումները լինելու են էլեկտրոնային:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print