Հիմա ոչ մի բան չենք քննարկում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ամերիկյան հռչակագրին։

«Մենք չենք կարող մոդելավորել բոլոր հնարավոր տարբերակները։ Մենք մոդելավորում ենք շրջանակ, որ ցանկացած տարբերակ մոտեցնենք էդ շրջանակին։ Էդ շրջանակի մեջ եթե տեղավորվում է, կարող է տեղավորվել, չի տեղավորվում, ուրեմն քննարկելի չէ»- ասել է նա՝ հավելելով,- «Հիմա՝ քննարկումների մասին։ Մենք ոչ մի բան չենք քննարկում, որովհետև օգոստոսի 8-ից հետո առարկայական որևէ քննարկում այս թեմայով չի եղել։ Մենք սեպտեմբերից կսկսենք ավելի առարկայական քննարկումներն՝ ԱՄՆ հետ իրենց մասով, Ադրբեջանի հետ՝ իրենց»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print