Նոյեմբերի 9-ին վերադառնալու կարիք չկա. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ին վերադառնալու կարիք ընդհանրապես չկա։ «Նոյեմբերի 9»-ը մնացել է նոյեմբերի 9-ին․ իր հերթական բրիֆինգի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը։

Փաշինյանը հայտնել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների շուրջ քննարկումներ չկան․ դրանք կսկսվեն սեպտեմբերից։

Նա նաև շեշտել է. «Այս պահին որևէ ֆիքսված պայմանավորվածություն չունենք, այդ թվում՝ 99 տարով»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print