ԶՊՄԿ-ն տնտեսական եւ սոցիալական կյանքի կարևորագույն օղակ է՝ թե՛ մարզում, թե՛ ողջ երկրում․ Ռոման Խուդոլիի ուղերձը

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբ

Սիրելի գործընկերնե՛ր,

Հուլիսը մեզ համար ավանդաբար դարձել է տոնական ամիս։ Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակին շատ երկրներում նշվում է հանքագործի և մետաղագործի օրը։

Այսօր մեր կոմբինատում աշխատում է ավելի քան 4700 մարդ, որոնցից 22%-ը կանայք են՝ գրեթե 50%-ով ավելի, քան համաշխարհային միջին ցուցանիշը։ Մեր կոլեկտիվի միջին տարիքը 40 է, շուրջ 90%-ը՝ Քաջարանից և Կապանից են, իսկ միջին աշխատանքային ստաժը՝ 12,5 տարի։

Մեր կոլեկտիվը հզոր թիմ է, կազմված իր գործին նվիրված հազարավոր մասնագետներից։

Ձեր աշխատանքի շնորհիվ մենք հպարտությամբ ենք նշում մեր ձեռքբերումները՝ թե՛ տարածաշրջանում և համայնքներում, թե՛ ամբողջ Հանրապետության մասշտաբով։ ԶՊՄԿ-ն տնտեսական և սոցիալական կյանքի կարևորագույն օղակ է՝ թե՛ մարզում, թե՛ ողջ երկրում։ Արդեն 4 տարի մենք Հայաստանի խոշորագույն հարկատուն ենք։ Սյունիքի մարզն այսօր Հայաստանի տնտեսական առաջատարն է։ Այստեղ է գրանցվում երկրի ամենաբարձր ՀՆԱ-ն, ամենացածր աղքատության ցուցանիշը և ամենաբարձր միջին աշխատավարձը մարզերում։ Սա պարզապես վիճակագրություն չէ. սա մեր բոլորի համառ աշխատանքի արդյունքն է։

Այսօր հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ոլորտի վետերաններին՝ նրանց, ովքեր իրենց կյանքի մեծ մասն են նվիրել մեր կոմբինատին, ովքեր փոխանցել են իրենց փորձը և գիտելիքները նոր սերնդին։ Ձեր նվիրվածությունը օրինակ է բոլորիս համար։

Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել ձեռնարկության արդիականացումը՝ բոլոր ուղղություններով։ Ներկայումս իրականացվում է կոմբինատի զարգացման ռազմավարությամբ աշխատանք, որը նպատակ ունի բարձրացնել արտադրողականությունը, ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ, ավտոմատացնել արտադրական և ստանդարտ գործընթացները, անցում կատարել թվային հարթակների և ներդնել կայուն զարգացման միջազգային լավագույն չափանիշները։ Այս ամենը մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքի արդյունք է։ Առանց ձեզ սա հնարավոր չէր լինի։

Շնորհավո՛ր ձեր տոնը, շնորհավո՛ր հանքագործի և մետալուրգի օրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print