Ուրախ ենք, որ ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ բազմաթիվ պայմանավորվածություններում. Պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը հուլիսի 8-ին կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու մասին հայտարարությանը:

 «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,- ասել է Բրյուսը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print