Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավում բռնկվել են անտառային խոշոր հրդեհներ։ Կրակը հասել է Ֆրանսիայի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Մարսելի ծայրամաս, ինչի պատճառով հուլիսի 8-ին քաղաքի օդանավակայանը փակվել է:
Հրդեհը տարածվել է 700 հեկտար տարածքի վրա և վնասել 63 բնակելի շենք, որոնցից 10-ը ամբողջությամբ այրվել են, 400 մարդ տարհանվել է:
Հրդեհը վերահսկողության տակ է վերցվել։
Անտառային հրդեհների պատճառով Իսպանիայի մեծ մասը բարձր պատրաստվածության վիճակում է։ Օդերևութաբանական դիտարկումների սկզբից ի վեր երկրում գրանցվել է ամենատաք հունիսը։ Իրավիճակը հատկապես լուրջ է Կատալոնիայի շրջանում։

