Այսօր՝ հուլիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 17։20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ժորա Ի.-ն իր վարած «ISUZU» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Մեղրի ավտոճանապարհի 212-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վազգեն Հ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնց տեղում առաջին օգնություն են ցուցաբերել։Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

