📷Սյունիքում արձանագրել են ապօրինի ընդերքօգտագործման 6 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն  ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Սյունիքի մարզում արձանագրել են ապօրինի ընդերքօգտագործման 6 դեպք։

Գորայք, Քարահունջ, Որոտնավան, Հարժիս, Անգեղակոթ, Շինուհայր բնակավայրերի վարչական տարածքներում կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր՝ 16.95հա տարածքից իրականացվել է շուրջ 1470000խմ հրաբխային խարամանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։

Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ՝ 33.864.713 ՀՀ դրամի չափով։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print